6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզու մոտ

Հունական Կրետե կղզու մոտ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ըստ նախնական տվյալների` մեկ մարդ մահացել է:

Աթենքի աստղադիտարանը գրավոր հայտարարության մեջ նշում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 09: 24-ին, էպիկենտրոնը եղել է Աթենքից 405 կմ հարավ-արևելք և Կրետե կղզու Զակրոս գյուղից 24 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի խորությունը կազմել է 2 կմ:

Կրետեից բացի, երկրաշարժը զգացվել է Դոդեկանեսյան կղզիներում, Կիպրոսում և Էգեյան ծովի Հռոդոս կղզում:

Սոցիալական ցանցերում տարածված պատկերներում երեւում է, որ արեւելյան Կրետայի Քսերոկամպոս գյուղում եկեղեցի է ավերվել։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ Կրետեի ամենամեծ քաղաքում `Հերակլիոնում:

Հիշեցնենք, որ կղզում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 1 մարդ մահացել էր, 10 մարդ վիրավորվել, որոշ տներ վնասվել էին:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն