62,3 միլիարդ դոլար` ԱՄՆ հետախույզներին

ԱՄՆ-ի հետախույզներն իրենց գործունեության համար ԱՄՆ-ի Կոնգրեսից հույս ունեն ստանալ 62,3 միլիարդ դոլար՝ 2022 թվականի ֆինանսական տարում, որը կսկսվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից։ Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի ազգային հետախուզության հիմնարկի տնօրեն Էվրիլ Հեյնսը։

«Ընդհանուր գումարը, որը 2022 թվականի ֆինանսական տարում հատկացվել է հետախուզական ծրագրերի իրականացման համար, կազմում է 62,3 միլիարդ դոլար»,- ասվում է տարածված հայտարարության մեջ։ 2007 թվականին ընդունված օրենքը պարտավորեցնում է ազգային հետախուզության ղեկավարին բացահայտել միայն ընդհանուր հատկացումների թիվը։ Բացի այս տվյալից՝ հետախուզական այլ ծրագրերի բյուջեի մասին չի հրապարակվում։

ԱՄՆ-ի ազգային հետախուզության հիմնարկի տնօրենի տվյալներով՝ հետախուզական բոլոր գերատեսչությունների համահավաք ծախսերը 2020թ ֆինանսական տարում կազմել են 85,8 միլիարդ դոլար, 2019թ՝ 81,7 միլիարդ դոլար, 2010թ՝ 80,1 միլիարդ դոլար, իսկ 2007թ՝ 65․5 միլիարդ դոլար։

Հեյնսն այս պաշտոնում նշանակվել է 2021թ հունվարի 21-ին և համակարգում է երկրի հետախուզական 17 գերատեսչությունների աշխատանքը։ Այդ պաշտոնը ստեղծվել է 2005թ՝ հատուկ ծառայությունների բարեփոխումների շրջանակում՝ 2001թ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում իրականացրած ահաբեկչություններից հետո։

Նշենք, որ Էվրիլ Հեյնսը ԱՄՆ պատմության մեջ Ազգային հետախուզության առաջին կին ղեկավարն է։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն