77 տարի անց՝ նորից Ղրիմի թաթարների հիմնախնդիրը Թուրքիայի աջակցության ներքո

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Ղրիմի թաթարների և չերքեզների արտաքսման զոհերի հիշատակի վերաբերյալ հայտարարությամբ։ Այդ մասին հաղորդում է թուրքական պետական՝ Anadolu տեղեկատվական գործակալությունը։

— Մենք կիսում ենք Ղրիմի թաթարների և Կովկասի եղբայրական ժողովուրդների ցավը, ովքեր զոհվեցին արտաքսման հետևանքով,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը։

Նրա խոսքով՝ անցյալ 77 տարիների ընթացքում Ղրիմի թաթարները շարունակում են դիմակայել մարտահրավերներին, որոնք հաջորդում են արտաքսմանը։

— Թուրքիան շարունակում է աջակցել Ղրիմի թաթարների ինքնության պաշտպանությանը, նրանց առջև ծառացած հիմնախնդիրների բացառմանը, որոնց բախվում են մեր հայրենակիցները,- հավելել է Թանժու Բիլգիչը։

Բացի այդ՝ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել Կովկասի ժողովուրդների հետնորդներին՝ հայտարարելով, թե իրենց հողերը 157 տարի առաջ գրավել է ցարական Ռուսաստանը։

-Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչները կրել են մեծ զոհեր և իրենց հայրենի հողերից փախել են Անատոլիա և այսօր հիշում են ողբերգական իրադարձությոնները, որոնք կրում են «չերքեզների արտաքսում» անունը,- նշել է Բիլգիչը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն