Հայաստանում անօդաչու թռչող սարքերի առաջին մրցույթը

 

Հայաստանում անցկացվում է անօդաչու թռչող սարքերի առաջին մրցույթը։ Այդ մասին տեղեկացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Ռաֆֆի Քասարջյանը։

Միջոցառումը կազմակերպվել է ResponDrone ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորել են Եվրամիությունը և Հարավային Կորեայի կառավարությունը։ Տարբեր երկրներում այդ ծրագիրը ֆինանսավորվում է՝ ելնելով տեղի կարիքից։

Հանձնաժողովը կդիտարկի մասնակցության հայտերը մինչև մայիսի 25-ը, դրանից հետո կսկսվի ընտրությունը։ Յուրաքանչյուր կարգում կառաջարկվեն տարբեր բարդության խնդիրներ։ Դրոնների դիտումը կանցկացվի հատուկ թռիչքային կենտրոնում։

Անօդաչուների ապագա մոդելների համար արդեն կա պատվիրատու՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հայաստանում հունիսի սկզբին պետք է բացվի առաջին դպրոցական ճարտարագիտական լաբորատորիան։ Ընթացիկ տարում հանրապետությունը ծրագրում է առաջին մասնագիտացված բուհական ծրագիրը հայ – ռուսական համալսարանում ռոբոտատեխնիկայի՝ բակալավրի և անօդաչուների՝ մագիստրատուրայի մակարդակներով։

Հիշենք, որ ռազմական փորձագետների դիտարկմամբ՝ Ղարաբաղյան պատերազում ադրբեջանցիների հաղթանակը ապահովեցին իսրայելական և թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը, որոնք առանձնակի արտոնություն տվեցին ադրբեջանցիներին, և հայերը չկարողացան փակել երկինքը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն