Արկտիկայում հայտնաբերվել են մանրէներ, որոնք «ուտում» են նավթ և մազութ

Արկտիկական թերակղզու Լաբրադոր տարածքում Կալգարիի համալսարանի գիտնականները մանրէների նոր տեսակներ են հայտնաբերել: Միկրոօրգանիզմները տարբերվում էին նրանով, որ նրանք կարողանում են քայքայել նավթը, վառելիքը և մազութը: Այդ մասին հաղորդվում է Ամերիկյան մանրէակենսաբանական ընկերության (ASM) հրապարակման մեջ, հայտնում է РБК-Украина-ն:

Լաբրադորի ափերի մոտ նավթի արդյունահանման աճից հետո գիտնականները պարզել են, որ բակտերիաների որոշ տեսակներ սպիտակուցներ կոդավորելու մեծ ներուժ ունեն: Այդ առումով՝ փորձագետները որոշել են դրանք տեղադրել նավթամթերքների բարձր պարունակության պայմաններում:

Ավելի ուշ պարզվել է, որ բակտերիաների հինգ տեսակներ, որոնց թվում՝ Paraperlucidibaca, Cycloclasticus, Oleispira, Thalassolituus և Zhongshania, ունակ են ոչ միայն գոյատևել աղտոտված ջրի մեջ, այլև դիզելային վառելիքն ու նավթը քայքայել:

Միկրոօրգանիզմների վերաբերյալ առաջին ուսումնասիրությունները լավ սկիզբ են հետագա հետազոտությունների համար: Հավանաբար՝ ապագայում դրանք կկարողանան օգտագործվել աղտոտված ջրերի մաքրման նպատակով:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն