Կառավարության օրակարգը հիմնականում կազմված է չզեկուցվող հարցերից։ Ինչու՞ է «թափանցիկ» Կառավարությունը «գաղտնի» գործում

Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 2՝ զեկուցվող, 1-ը ՝ գաղտնի, իսկ մնացյալը՝ չզեկուցվող։

Նախորդ շաբաթ էլ 24 հարցից զոկուցվող էր 3-ը։

Օգորստոսի 6-ի նիստին էլ՝ 48 հարցից զեկուցվող է 4-ը և այսպես շարունակ։

Հարց է առաջանում` հիմա Կառավարության նիստերը բա՞ց են, թե՞ փակ։ Պողպատե մանդատը նաև գաղտնի՞ կառավարում էր ենթադրում։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում, երբ դեռ մանդատը «թավշյա» էր, չզեկուցվող հարցերը 3 կամ 4-ն էին, իսկ հիմա միայն 3-4 հարց է զեկուցվում։ Ամբողջական փաթեթին բորլորը մեկ մարդու նման կողմ են քվեարկում և … վերջ։

Օրինակ՝ այսօր իրեն ժողովրդավար համարող Կառավարությունը հանրությունից թաքցրեց, որ արդարադատության ոլորտում կառավարության նախկիններից մնացած որոշ որոշումներն ուժը կորցրեցին, բուժաշխատողների համար փոխվեց ՇՄԶ միավորներ վաստակելու կարգը, մի շարք փոփոխություններ տեղի ունեցան գնումների մասին օրենքում, որոշեցին «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊ ընկերությանը մաքսատուրքի արտոնություններ տրամադրել, Գյումրիում 5 տարի ժամկետով անհատույց տարածք տրամադրվեց հայկական կարմիր խաչի ընկերությանը, փոփոխություններ արվեցին նաև պետական բյուջեում, և այլն, և այլն։

Իսկ ահա հասարությանը ներկայացրեցին Կառավարության ծրագրի նախաբանը, որը Փաշինյանն ընթերցեց ամբողջությամբ։ Իսկ բնակչության հարկերից գոյացած բյուջեում վերաբաշխումներ կանեն այնպես, ինչպես պետք է, ճիշտ այն նույն մոդելով, որով Փաշինյանն ասում է — ինչ պետք է` այն էլ բանակցում ենք։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն