Այսօր Բաքվում հանդիպում են Լուկաշենկոն եւ Ալիեւը

Այսօր Բաքվում հանդիպում են Բելորռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նրանք քննարկելու են տարածաշրջանում առկա իրավիճակը, հետպատերազմյան շրջանում անկայունության հնարավորությունները եւ երկու երկրների հարաբերություններն ամրապնդող հարցեր։
Երկու երկրների 20 տարվա համագործակցության արդյունքում, բաց աղբյուրների համաձայն, Բաքուն Մինսկից ձեռք է բերել T-72 տանկեր, Д-30 հաուբիցներ, “Полонез” հրթիռային համակարգեր եւ տարաբնույթ այլ նորագույն զինտեխնիկա։
Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր Ա. Լուկաշենկոյի եւ Ս. Սարգսյանի խոսակցության ձայնագրությունը, ըստ որի Բելոռուսի առաջնորդը Սարգսյանին առաջարկել էր 5 միլիարդ դոլար` Արցախի դիմաց։ Առաջարկին ի պատասխան Սարգսյանը ցանկություն էր հայտնել 6 միլիարդ դոլարով գնել Ալիեւին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն