Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել Արարատ Միրզոյանին. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, ով, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, ապա` Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին:

Հետաքրքրական է, որ պետերբուրգյան հանդիպումն, այնուամենայնիվ չի չեղարվել, սակայն մոսկովյան այցը ռուսական կողմը չեղյալ է համարել։ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը հայտնել է, որ այցը պարզապես հետաձգվել է` ոչ քաղաքական պատճառներով` շեշտեց նա։
Մանրամասները` սկզբնաղբյուրում։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն