Խնդրում ենք ուսումնասիրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 23-Ն հրամանը. դիմում ՀՀ ՄԻՊ-ին

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ, Արթուր Գրիգորյանը և «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը շտապ դիմում են հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Դիմումը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին

 «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանից

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանից

ԴԻՄՈՒՄ

Հարգելի՛ պարոն Թաթոյան,

2021 թվականի ապրիլի 26-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ստորագրել է No 23 – Ն հրամանը`

ԱՆՁԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԳՐԱՎՈՐ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

https://www.moh.am/images/legal-756.pdf

Սույն հրամանում նշված է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի 420-Ն որոշմամբ սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժշկի կամ տեղամասային թերապևտի (այսուհետ` բժիշկ) մոտ գրանցվելիս կամ հերթական այցի ժամանակ, քաղաքացին ծանուցվում է դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու իր իրավունքի վերաբերյալ, ինչի մասին գրառում է կատարվում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում:
  2. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով ծանուցվելուց և քաղաքացու կողմից դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու որոշում կայացնելուց հետո, բժիշկը քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում կատարում է գրառում` դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության վերաբերյալ, որը ստորագրվում է քաղաքացու կողմից։
  3. Բժիշկը էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրում անձի՝ որպես դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու մասին տեղեկությունը:

2010 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Սահմանադրական Դատարանը, ՀՀ ՄԻՊ-ի դիմումի հիման վրա, ուսումնասիրել է  «ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշել է.

  1. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածն այն մասով, որով առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասին և 14-րդ հոդվածին հակասող և անվավեր:
  2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա` վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված` «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:
  3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=60838

Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 145` Բժշկական գաղտնիքը հրապարակելը

  1. Առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:Առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելը՝

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նշենք, որ 23-Ն հրամանի առնչությամբ հանրային իրազեկում չի իրականացվել, առողջության առաջնային պահպանման ծառայությունները քաղաքացիներին չեն իրազեկում։ Բացի այդ, անձի բժշկական գաղտնիքը էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրելով` այն հասանելի է դառնում երրորդ կողմի համար, ինչը պատժվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածով և պարունակում է ՀՀ քաղաքացիների (հատկապես ամբողջական բժշկական հետազոտություն անցած զինվորների) կյանքին և առողջությանը սպառնացող վտանգ։

 

Հարգելի՛ պարոն Թաթոյան,

Խնդրում ենք ուսումնասիրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 23-Ն հրամանը և ձեռնարկել համապատասխան միջոցներ ՀՀ քաղաքացիների սամանադրական իրավունքները վերականգնելու և իրավախախտումը վերացնելու ուղղությամբ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն