Ինչո՞ւ Ճապոնիայում ուսուցչի օր չկա

Մարինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի անգամ հարցրեցի իմ ճապոնացի գործընկերոջը՝ ուսուցիչ Յամամոտային․
— Ե՞րբ են Ճապոնիայում նշում ուսուցիչների տոնը, Ինչպե՞ս եք այն դիմավորում:
Զարմացած նայեց ինձ և պատասխանեց․
— Մենք ուսուցիչների տոն չունենք։
Լսելով նրա պատասխանը՝ ես չգիտեի՝ հավատալ նրան, թե ոչ։ «Ինչու այն երկիրը, որտեղ զարգացած է տնտեսությունը, գիտությունն ու տեխնիկան, այդքան անհարգալից է վերաբերում ուսուցչին և նրա աշխատանքին։».
Մի անգամ աշխատանքից հետո գործնկերս ինձ հրավիրեց իր տուն։ Քանի որ նա դպրոցից հեռու է ապրում, մենք գնացինք մետրոյով. Երեկոյան «պիկ ժամին» ստորգետնյա գնացքի վագոնները լեփ-լեցուն էին։ Մի կերպ ես կանգնած էի ու հանկարծ կողքիս նստած պապիկն ինձ իր տեղը զիջեց։ Չհասկանալով տարեց մարդու նման հարգալից վերաբերմունքը, ես չէի կարող ընդունել նրա առաջարկը, սակայն նա համառ էր ու ես ստիպված նստեցի:
Մետրոյից դուրս գալուց հետո ես խնդրեցի գործնկերոջս բացատրել ծերունու արարքը։ Յամամոտոն ժպտաց և մատնացույց անելով իմ կրծքանշանին, ասաց․
— Այդ ծերունին տեսել է քո ուսուցչի նշանը և ի նշան քո կարգավիճակի հանդեպ հարգանքի՝ զիջել է իր տեղը։
….Քանի որ ես առաջին անգամ այցելեցի ուսուցիչ Յամամոտոյին, անհարմար էր դատարկ ձեռքով գնալ և որոշեցի նվեր գնել: Իմ միտքը կիսեցի Յամամոտոյի հետ, նա ինձ ասաց, որ առջևում ուսուցիչների համար նախատեսված խանութ կա, որտեղ կարող ենք ձեռք բերել ապրանքներ զեղչված գներով:
Նորից չկարողացա զսպել հույզերս.
— Արդյո՞ք զեղչերը տրամադրվում են միայն ուսուցիչներին, հարցրեցի ես։
Հաստատելով իմ խոսքերը, Յամամոտան ասաց.
— Ճապոնիայում ուսուցիչը ամենահարգված մասնագիտությունն է, ամենահարգված մարդը: Ճապոնացի ձեռնարկատերերը մեծապես ուրախանում են, երբ իրենց խանութները գալիս են ուսուցիչներ, դա համարում են իրենց համար մեծ պատիվ:
Ճապոնիայում գտնվելու ընթացքում ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես են ճապոնացիներն անչափ հարգում ուսուցիչներին։ Մետրոյում նրանց համար կան առանձին տեղեր, նրանց համար առանձին խանութներ են բացվել և ուսուցիչները հերթերում չեն կանգնում:
Ինչի՞ համար է անհրաժեշտ ուսուցչի տոնը, երբ նրանց կյանքի ամեն մի օրը տոնի է նման:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն