ՀՀ առողջապահության նախարարությունն ամենօրյա ռեժիմով իր կայքում հրապարակում է կորոնավիրուսային վիճակագրությունը։
Ըստ նախարարության` օրինակ հոկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 269 874 դեպք, որոնցից 246 659-ն` առողջացած, 5499-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 պացիենտ:
Պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարելիս`
246 659 + 5499 + 16 490 = 268 648
269 874 — 268 648 = 1226
Թե ինչու է առողջապահության նախարարությունը հիվանդացության ցուցանիշը 1226 դեպքով ավել ցույց տալիս, թողնում ենք ընթերցողի երևակայությանը։