Առողջապահության նախարարությանը կորոնավիրուսի թվերը 1226-ով բարձր է ցույց տալիս։ Գերատեսչությանը շտապ մաթեմատիկոս է անհրաժեշտ

ՀՀ առողջապահության նախարարությունն ամենօրյա ռեժիմով իր կայքում հրապարակում է կորոնավիրուսային վիճակագրությունը։

Ըստ նախարարության` օրինակ հոկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  269 874 դեպք, որոնցից  246 659-ն` առողջացած, 5499-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 պացիենտ:

Պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարելիս`

246 659 + 5499 + 16 490 = 268 648

269 874 — 268 648 = 1226

Թե ինչու է առողջապահության նախարարությունը հիվանդացության ցուցանիշը 1226 դեպքով ավել ցույց տալիս, թողնում ենք ընթերցողի երևակայությանը։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն