Հայաստանի Ազգային ժողովը չընդունեց խորհրդարանական ընդդիմության («Հայաստան» և «Պատիվ ունեմ») խմբակցությունների՝ «Իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և սահմանազատման խնդիրը», թեմայով երեկ կայացած փակ քննարկման տեքստը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քվեարկությունից առաջ ընթերցեց հայտարարությունը. «Դատապարտվում է Ադրբեջանի և Թուրքիայի լայնամասշտաբ զինված ագրեսիան Արցախի դեմ»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցուցադրաբար չմասնակցեց քվեարկությանը, ինչի արդյունքում այն չընդունվեց։