Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հուլիսի 1-ից ռուսների համար վիզային ռեժիմ մտցնելու մասին։
Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Նախարարների կաբինետի ծրագրված որոշման համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից Ուկրաինան մուտքի վիզային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար»,- ասել է նա։
Փետրվարին Զելենսկին հայտարարել էր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։