«Ստեղծված ծանրագույն վիճակից հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն». Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադարձել է այսօր Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը: Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդրանական ընտրություններ: Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս»,- գրում է Գագիկ Ծառուկյանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն