ԱՄՆ-ն նոր հակահրթիռային համակարգը նախատեսում է տեղաբաշխել Ալյասկայում. Զախարովա

ԱՄՆ-ում գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգերի զարգացումը հանգեցրել է սպառազինությունների մրցավազքի լուրջ հետևանքի։ Այդ մասին Ռիա Նովոստի տեղեկատվական գործակալությանը հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

-ՌԴ ներկայացուցիչները բազմիցս ուշադրություն են դարձրել ԱՄՆ-ում գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգերի՝ սահմաններ չճանաչող զարգացմանը տարբեր մակարդակներում,- հայտարարել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ ամերիկյան գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ներուժի աճը հանգեցնում է անվտանգության ոլորտում ռազմավարական հաշվեկշռի խախտման։ Եվ ըստ որում՝18 միլիարդ դոլարի հատկացումը կալանիչ հրթիռների նախագծին՝ բացահայտում է այս ոլորտի միայն մեկ ծրագիրը։ ԱՄՆ-ն նոր հակահրթիռային համակարգը նախատեսում է տեղաբաշխել Ալյասկայում, ինչը կփոխարինի հորային հակահրթիռներին

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն