«Եվ այսպես, ըստ «ՀՀ տոների և հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Եվ այսպես, ըստ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է։

Հեղափոխական հպարտ իշխանությունը իր պատմական առաքելությունը օրենքով ամրագրեց որպես տոն։

Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես քաղաքացու օր։

Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը։ 2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։

Երևի հիշում եք, որ քաղաքացու տոնին հանրապետության բազմաթիվ հրապարակներում մանղալներ էին շարել ու խորոված էին անում։

Հիմա պարզապես հետաքրքիր է՝ ապրիլի 24-ին, հպարտ քաղաքացու օրը, ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն