Երեկ Հանրապետության Հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հավաքն էր: Իշխող ուժի առաջնորդը խոստանում էր, որ ինքը լինելու է այլ առաջանորդ` տարբերվելու է նախկիններից:
Հենց նա էր ժամանակին ամոթալի համարում վարչական ռեսուրսի կիրառումը, բայց այսօր հենց ինքն է վարչական ռեսուրս կիրառում, այն էլ` բացահայտ ու անհամեմատ ավելի խիստ: Հանրապետության տարբեր մարզերից Հանարպետության Հրապարակ են բերվել դպրոցների տնօրեններ, պոլիկլինիկայի աշխատակիցներ և պետական ապարատի աշխատողներ: Այս մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր ստորև ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
Բացի այդ, վարչական լծակի կիրառման մասին բարձրաձայնել է Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Երևան բերված քաղաքացիները վերադարձել են իրենց մարզեր նույն ավտոբուսներով, որոնք 23:00-ի սահմաններում շարժվել են Գրողների միության հարակից տարածքից։
Չնայած այսպիսի կենտրոնացված աշխատանքի, ըստ հրապարակումների, Փաշինյանի հանրահավաքին հաջողվել է կենտրոնացնել ընդամենը 12.000 քաղաքացի։