ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում նորից բողոքի ցույցեր են. պատճառը` լրագրողի մահն է։

Այս անգամ Ռուսթավելի պողոտան գրավել են ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և լրագրողներ:

Օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահը ցնցել է Վրաստանը։ Նա մահացել է ԼԳԲՏ հակառակորդների բողոքի ակցիան նկարահանելիս` ծեծի ենթարկվելուց մի քանի օր անց։

Պետության առաջին դեմքերը պաշտոնական ցավակցություն են հայտնել և խոստացել գործի օբյեկտիվ հետաքննություն, մինչդեռ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին` հուլիսի 5-ին ցուցաբերած անգործության մեջ, ինչի արդյունքում քաղաքը հայտնվել էր անկարգությունների ծուղակում և ավելի քան 50 ԶԼՄ ներկայացուցիչ էր տուժել։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն տարածել էր տեսանյութ` լրագրողի կյանքի վերջին օրվա կադրերով։ Այստեղ երևում է, թե ինչպես են Լեքսո Լաշկարավան և նրա ընկերը Թբիլիսիում տեղաշարժվում մոպեդով։ ՆԳՆ-ից հայտնել են, որ տղամարդիկ գնացել էին Սաբուրտալո և Պոնիչալի շրջաններ։ Այստեղ տեղին է նշել, որ Պոնիչալի շրջանը հայտնի է որպես «նարկոդիլերների բույն»։

Այսպիսով,

  • Վրաստանի ՆԳՆ-ն չի բացառում, որ օպերատորի մահը կարող էր առաջանալ  թմրանյութի օգտագործման պատճառով։
  • Լեքսո Լաշկարավան հայտնաբերվել էր մահացած սեփական բնակարանում` կիրակի առավոտյան։ Դրանից 6 օր առաջ նա դաժանորեն ծեծի էր ենթարկվել` ԼԳԲՏ-ԴԵՄ արտահայտվող անձանց կողմից` ստանալով դիմային գանգի կոտրվածքներ։ Նրան շտապ կարգով վիրահատել էին։ Վերջին օրերին նա գտնվել է տանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն