ՇՏԱՊ. Դիմակավորված անձինք Մեղրիի համայնքապետին տարել են անհայտ ուղղությամբ

Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին ուժայինները տարել են անհայտ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է  ArmVoice տելեգրամ ալիքը։

Ավելի շուտ Զաքարյանը ՀՀ Ոստիկանության 6-րդ բաժին էր հրավիրվել։ Նա փաստաբանի հետ ժամանակին մոտեցել էր Ոստիկանության շենքին, սակայն նրանց ներց չէին թողել։

Մոտավորապես 10 րոպե անց նրանց մոտեցել են դիմակավորված անձինք, Զաքարյանին կոպտորեն գցել գետնին, հրել են փաստաբանին, իսկ Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն