ԱՄՆ Պետքարտուղարությունն Իրանին մեղադրեց միջուկային խնդրի լուծումը հետաձգելու մեջ

ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը, իբրև սպասելով իր երկրի վարչակազմի փոփոխությանը, փորձում է իրեն ազատել պատասխանատվությունից` Վիեննայում իրանական միջուկային ծրագրի բանակցային գործընթացի ձգձգման համար: Ինչպես շաբաթ օրը հաղորդել է Reuters գործակալությունը, պետքարտուղարությունը հայտարարել է համապարփակ ծրագրի շուրջ խորհրդակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին։

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին Twitter-ում հաղորդագրություն էր տեղադրել, որում հորդորում էր սպասել Իրանում վարչակազմի փոփոխությանը ՝ նախքան Վիեննայում բանակցությունների նոր փուլ հրավիրելը: Արագչին անդրադարձավ նաեւ կալանավորված անձանց թեմային:  Նրա խոսքով` «10 կալանավորները կարող են ազատ արձակվել, եթե Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պայմանագրի՝ իրենց վերաբերող մասն իրագործեն»: Պետդեպարտամենտը քննադատել է հայտարարությունը ՝ ասելով, որ Իրանը փորձում է հանգստացնել ձերբակալվածների ընտանիքներին, չնայած դեռ համաձայնություն չկա:

Պետքարտուղարությունը քննադատության է ենթարկել այդ հայտարարությունը ՝ ասելով, որ Իրանը փորձում է հույս տալ ձերբակալվածների ընտանիքներին, չնայած դեռ որևէ համաձայնություն չկա:

Նախորդ շաբաթ խորհրդակցությունների ընթացքում ռուսական պատվիրակության ղեկավար, Վիեննայում միջազգային կազմակերպությունների՝ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տեղեկացրել է, որ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ժամանակացույցը դեռ չի որոշվել։ Ավելի վաղ նա նշել էր, որ բանակցությունները կվերսկսվեն, եթե մասնակից պետությունները պատրաստ լինեն դրան։

Ի դեպ, հուլիսի 6-ին Ուլյանովը հայտարարել է խորհրդակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ հաղորդագրությունների այն համապատկերում, որ Իրանը պատրաստվում է արտադրել մինչև 20% հարստացված ուրան։

Հունիսի 20-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող կողմերը ընդմիջում են վերցրել, որպեսզի խորհրդակցություններ անցկացնեն իրենց մայրաքաղաքներում ՝խորհրդակցության վերջին փուլի նախապատրաստության համար։ Ինչպես նշել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը՝ միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ համաձայնությունը գրեթե ձեռք է բերվել:

Վիեննայում ապրիլից ընթանում են Իրանի և միջազգային հնգյակի դեմ առ դեմ հանդիպումները ՝Իրանի միջուկային համաձայնագրի սկզբնական տեսքի վերականգնման նպատակով, ինչը ենթադրում է ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկում, Իրանի միջուկային պարտավորությունների իրագործում, ԱՄՆ-ի վերադարձ գործարքին։

Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) մասնակից պետությունների ներկայացուցիչներն առանձին խորհրդակցություններ են անցկացնում ԱՄՆ պատվիրակության հետ՝ առանց Իրանի մասնակցության։ Ի սկզբանե ակնկալվում էր, որ բոլոր պատվիրակությունները աշխատանքները կավարտեն մայիսի վերջին, իսկ հետո` հունիսի սկզբին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն