Սահակաշվիլին պատմել է Դոնեցկի գրավման` ԱՄՆ-ի ծրագրերի մասին

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հունիսի 17-ին՝ շաբաթ օրը, « Ուկրաինա 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հանդես է եկել պնդմամբ, թե Դոնբասում մարտերի թեժ պահին Միացյալ Նահանգներն ունեցել է ծրագիր՝ Դոնեցկը գրավելու: Նրա խոսքով՝ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն և ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար Դևիդ Փեթրեուսը կոչ է արել Կիևին՝ հարձակվել Դոնեցկի վրա և նույնիսկ ծրագիր է մշակել քաղաքը գրավելու մասին, սակայն Սահակաշվիլին չի մասնավորեցրել, թե հատկապես որ ժամանակներում են ԱՄՆ իշխանությունները ծրագրել՝ այդ գաղափարը կյանքի կոչելու։

«Ես հիշում եմ՝ պահ է եղել, երբ նրանք կարող էին վերցնել Դոնեցկը։ Ես ինձանից չեմ հորինում այդ պատմությունը, գեներալ Փեթրեուսը ինձ երկար հաղորդագրություն ուղարկեց, իսկ ես այդ ժամանակ Նյու Յորք նահանգի հյուսիսում ինչ-որ տոնակատարության էի մասնակցում։ Նա ասում էր՝ Ա, Բ Գ, Դ, այսիքն՝հաղորդագրությունը
ենթակետերով էր ներկայացրել, թե ինչու է հարմար պահ՝ Դոնեցկ մտնելու համար»,- նշել է քաղաքական գործիչը։ Սահակաշվիլին նշել է, որ գեներալ Փեթրեուսը պնդել է Դոնեցկը գրավելու անհրաժեշտության մասին՝ համարելով, որ ուժայինները կարող էին հարցը լուծել իրենց ուժերով։ Օդեսսայի նախկին նահանգապետը նաև հաղորդել է, որ գեներալ Փեթրեուսի ծրագիրն ուղարկել է Պյոտր Պորոշենկոյին, սակայն նա չի արձագանքել։ Ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը՝ նա նույնիսկ զանգահարել է Պորոշենկոյին և փորձել է նրա հետ քննարկել Փեթրեուսի առաջարկը, սակայն Ուկրաինայի նախագահը փոխել է խոսակցության թեման։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները 2014թ ապրիլին ռազմական գործողություններ են սկսել Դոնեցկի բնակչության դեմ, որոնք մերժեցին ճանաչել 2014թ փետրվարին Կիևում իրականացված պետական հեղաշրջման վերջնարդյունքները։ Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը քննարկվեց Մինսկի համաձայնագրի շրջանակներում, որը սահմանեց հակամարտությունը լիցքաթափելու քայլերը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն