Ա՛յ այստեղ ճաքում է հասարակությունը. Անի Կաղինյան

Արցախի «Արդարություն» կուսակցության մամլո խոսնակ Անի Կաղինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ` օրերս Արցախում տեղի ունեցած հարսանեկան արարողությունից և կից կատարել գրառում. «Երեկվա հարսանիքի քննադատությունը նախանձը չէր, ոչ էլ չարակամություն կամ չարամտություն։ Սա Ստեփանակերտի Եղբայրականում է` դուստրն իր հոր օրհնության հետևից եկել է նրա նոր թաղված շիրիմին։ Ա՛յ այստեղ ճաքում է հասարակությունը և նրա բեկորները հավաքել չի լինում, այստեղ պետք է գործեն բարոյական նորմերը և կարգապահությունը։ Եթե նույն ձևով շարունակել, ազգը կոչնչանա»,- ամփոփում է Կաղինյանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն