Ադրբեջանական SOCAR –ը ընդլայնում է նավթի մատակարարման երկրների շրջանակը

Ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը մտադիր է ամրապնդել իր դիրքերը նավթի և գազի միջազգային առևտրում։ Այդ նպատակով ստորագրվել է համաձայնագիր՝ նավթամթերքները Ուկրաինայում՝ Ռոսնեֆտին, Լեհաստանին, Մերձբալթյան երկրներին, ինչպես նաև Արևելյան Եվրոպային մատակարարելու իրավունքի մասին։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովի տեղեկացմամբ՝ ներկա պահին համաձայնություն են ձեռք բերում մատակարարման մանրամասների շուրջ։

Ինչ ուղղությամբ է Ադրբեջանը ծախսելու նավթադոլլարները, ցույց կտա ժամանակը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն