Ադրբեջանական զինուժը գնդակոծել է արցախյան Թաղավարդ գյուղը. Արցախի Հանրապետության դատախազություն

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է արցախյան Թաղավարդ գյուղը. Արցախի Հանրապետության դատախազություն.

Փետրվարի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրի տարածքում ադրբեջանական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, ինչի հետևանքով գնդակները վնասել են արտաքին պատերը, նաև գնդակներից մեկը դիպել է բնակիչներից մեկի տան պատուհանին և ներթափանցել ներս: Դեպքից անմիջապես հետո քննչական մարմնի աշխատակիցները գնացել են Թաղավարդ, արձանագրել հանցագործության հետևանքները և ապացույցները։ Դատախազությունը դեպքի մասին հայտնել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերում ներգրավված դատախազին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն