Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը (լուսանկարներ)

Ավերվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը` ահազանգում է «Caucasus Heritage Watch» (CHW)։  

«Գերեզմանատունը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։ Արբանյակային նկարները ցույց են տալիս դրա ամբողջական ոչնչացումը: Բուլդոզերի հետքերը»,- գրված է CHW թվիթերյան էջում։

Նույն գյուղում շինարարության սպառնալիքի տակ է հայտնվել 1846 թ. հիմնված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Եկեղեցուց դեպի արևելք տեղակայվել է բուլդոզեր, իսկ բեռնատար մեքենաները կայանել են տարածքում:

CHW-ը հետազոտողների թիմ է, որի առաքելությունն է վերահսկել և փաստաթղթավորել վտանգված և վնասված մշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն