Ադրբեջանի զինված ուժերը նպատակային կրակ են բացել Գեղարքունիքի Կուտ և Նորաբակ գյուղերի ուղղությամբ. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր թվիթերում գրել է.

Ադրբեջանի զինված ուժերը նպատակային կրակ են բացել #Գեղարքունիք, #Հայաստան, Կուտ և Նորաբակ գյուղերի ուղղությամբ:

Կրակոցներն ինտենսիվ են և տարբեր տրամաչափի զենքերից: Բնակիչները պատսպարվել են ապաստարաններում։ Կրակոցները կրիմինալ են` ուղղակիորեն ուղղված մարդկանց սպանելուն, մարդկանց խաղաղության խաթարմանը,- գրել է Թաթոյանը։

 

«Փաստարկ» լրատվականի աղբյուրները փոխանցեցին, որ այս պահին Գեղարքունիքի սահմանին հարաբերական անդորր է,  թշնամին կրակում է հատ ու կենտ։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հայտարարել է «ՏԱԳՆԱՊ N1»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն