Ադրբեջանում պատվաստանյութերը պահվում են էներգետիկ ըմպելիքների սառնարանում

Այս լուսանկարն օրեր առաջ հայտնվել է ադրբեջանական սոցիալական հարթակներում։

Օգտատերերը պնդում էին, որ Ադրբեջանի պոլիկլինիկաներից մեկում պատվաստանյութերը պահվում են էներգետիկ ըմպելիքների սառնարանում:

Պարզվեց, որ դա իրականում այդպես է:

Առողջապահության նախարարությունը հաստատեց, որ նման սառնարան իրականում օգտագործվել է թիվ 16 պոլիկլինիկայում:

«Պատվաստանյութերը պոլիկլինիկաներում պահվում են 2-5 աստիճան ջերմաստիճանում: Այս սառնարաններն ունակ են ապահովել այս ջերմաստիճանը »,- Qafqazinfo-ին ասել են գերատեսչությունից:

Հարցին, թե ինչու պոլիկլինիկաներում չկան մասնագիտացված սառնարաններ, Ադրբեջանի առողջապահության նախարարությունից պատասխանել են, որ «դա իրենց իրավասությունների մեջ չէ»:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն