Աֆղանստանի կառավարության բանակցությունները թալիբների հետ արդյունքներ չունեցան

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ շաբաթ օրը Դոհայում մեկնարկած՝ Քաբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և«Թալիբան» շարժման
բանակցությունները՝ երկրում իրավիճակի կարգավորման վերաբերյալ, արդյունքներ չունեցան առաջին օրը։ Նույն աղբյուրի գնահատմամբ՝«այլևս հույս չկա, որ այս հանդիպման արդյունքում կոնկրետ որոշումներ կգտնվեն, սակայն ծայրահեղ դեպքում կան ձգտման տարբերակներ»։ Հեռուստաալիքը նշում է, որ թեպետ երկուստեք հայտարարում են այն մասին, որ
բանակցությունների միջոցով հանդես են գալիս հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին, սակայն գործող իշխանության դեմ թալիբների հաջողված
հարձակումները հակառակի մասին են վկայում։ «Երկու կողմն էլ ասում են, որ երկխոսությունը միակ ճանապարհն է, և իրենք կարծում են, որ Աֆղանստանում խաղաղության լուծումը կարող է գտնվել միայն բանակցային սեղանի շուրջ, բայց գործողությունները տեղում խոսում են բոլորովին այլ լեզվով», — ասվում է հաղորդագրության մեջ: Հեռուստաալիքի մեկնաբանը տեղեկացրել է․ «Ըստ երևույթին՝ չկա ոչ մի առաջընթաց՝ իրական շոշափելի առաջընթաց։ Կառավարական կողմը պնդում է կրակի դադարեցման մասին՝ մինչ իրական բանակցությունների մեկնարկը, իսկ թալիբները պնդում են երկրում կոշտ շարիաթի հաստատման մասին։ Նրանք ևս կամենում են, որ կառավարությունը համապարփակ լինի և ներառի աֆղանական բոլոր կողմերը»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն