Աֆղանստանի նախագահը փախել է, բայց մտադիր է վերադառնալ

Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Գանին մտադիր է վերադառնալ իր երկիր, որը գրավել են թալիբները: Այդ մասին հայտնում է AFP-ն: Գանիի խոսքով՝ ինքը բանակցում է այս հարցի շուրջ:

«Ես ձեզ համար կարևոր հաղորդագրություն ունեմ: Ես փախչելու և աքսորում մնալու մտադրություն չունեմ: Մինչ ես գտնվում եմ Էմիրություններում, որպեսզի դադարեցնեմ արյունահեղությունն ու քաոսը, ես բանակցություններ եմ վարում Աֆղանստան վերադառնալու համար»,- հայտարարել է երկրի նախագահը:

Գանիի խոսքով, եթե նա մնար Աֆղանստանում, ապա ընտրված նախագահին կկախեին քաղաքացիների աչքի առաջ:

«Ես չեմ վախենում պատվով մահանալուց և երբեք չեմ վախենա, բայց ես չեմ ուզում տեսնել Աֆղանստանի ամոթալի պատմությունը»,- հավելել է Գանին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն