Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկու երկրում կեղծ պատվաստանյութ է հայտնաբերել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Հնդկաստանում և Ուգանդայում Covishield պատվաստանյութի կեղծ տարբերակների հայտնաբերման մասին:

Կեղծված դեղերի չափաբաժիններն իշխանությունները առգրավել են հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին գրում է The Independent-ը:

Հնդկաստանի կառավարության կողմից այս իրադարձության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի տրվել, սակայն տեղի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում:

Ուգանդայում հայտնաբերված Covishield կեղծ պատվաստանյութի 5 մլ-անոց սրվակը նախատեսված էր 10 անձի համար: Խմբաքանակի գրանցման համարը 4121Z040 է, իսկ կեղծված պիտանելության ժամկետը` օգոստոսի 10-ը։

Covishield-ը Հնդկաստանում կիրառվող AstraZeneca պատվաստանյութի հնդկական գործընկերն է։ Այս պատվաստանյութի 486 միլիոն չափաբաժին արդեն  կիրառվել է: Covishield-ը մատակարարվում է նաև Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն