Ահազանգեր, որոնց իրավապահներն արձագանքում են միայն օրեր անց

Տավուշի մարզի Այգեստանի հանդիսությունների սրահում տեղակայված թիվ 38/36 ընտրատեղամասում տեղի ունեցած զինվորների ընտրության կադրերը օրերս ողողել են համացանցը և դարձել ՀՀ Դատախազության ուսումնասիրության օբյեկտ։

Նշենք, որ այս կադրերը համացանցում եղել են արդեն ընտրությունների օրը` հունիսի 20-ին։ Ինչպես մեզ հայտնեցին «Հայոց Հայրենիք» կուսակցության մամլո ծառայությունից` այս մասին ահազանգ են հնչեցրել նույն պահին ինչպես ԿԸՀ, այնպես էլ ՀՀ Ոստիկանություն։

«Փաստարկ» լրատվականը ընթերցողի ուշադրությանն է հրավիրում «Հայոց Հայրենիք» կուսակցության կողմից 3/18 ընտրատեղամասում արձանագրված և ահազանգած մեկ այլ ընտրախախտման մասին։

Ստորև ներկայացրած փաստաթղթում և նկարներում հստակ երևում է, որ քվեախցում միաժամանակ քվեարկում է երկու անձ, ինչը նույնպես օրենքի կոպտագույն խախտում է։ Կրկին հրավիրում ենք իրավապահ կառույցների ուշադրությունը ստորադրյալ իրավախախտման փաստի վրա։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն