Ալիևի կողմից պարգևատրված ադրբեջանցի զինյալն ինքնասպան է եղել

Երեկ գիշերը Ադրբեջանում ինքնասպանություն է գործել Արցախի դեմ ագրեսիայի մասնակիցներից ևս մեկը` լեյտենանտ Նաբիզադե Ռուֆատ Ագայրօղլուն։

Հայտնի է, որ այս զինծառայողը պարգևատրվել էր Իլհամ Ալիևի կողմից «Ջաբրաիլի ազատագրման համար» շքանշանով։

Ինքնասպանության դրդապատճառը հայտնի չէ, սակայն պատերազմից հետո շատ մասնակիցներ բողոքում են իրենց բնակության պայմաններից և պետության անտարբերությունից։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն