Հինգշաբթի՝ հուլիսի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։
Զրույցի ընթացքում նա գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների զարգացումից, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։
Նշվել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի Ադրբեջան կատարած այցի ներդրումը երկկողմ կապերի զարգացման գործում և ընդգծվել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման նշանակությունը։
Նախանշվել է Ալիևի և Իսրայելի պաշտպանության նախարարի նախորդ տարվա հանդիպումը Մյունխենում։