Ուժգին պայթյուն Երևանի Արաբկիր վարչական շրջանում. նկարներ. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ հանգամանքներում Կոմիտաս 54/1 շենքի բակում ուժգին պայթյուն է տեղի ունեցել` Հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պայթյունի հետևանքով 2 ավտոտնակ հիմնովին փլուզվել է, վնասվել են 5 հարկանի շենքի պատուհանները, դռները, բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնի, 1 հոգու շտապօգնության  բժիշկները տեղափոխեցին հիվանդանոց:

Շենքի ողջ տարածքը սահմանազատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն