Ալիևը սպառնացել է ոչնչացնել հայերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին Հայաստանին պատերազմով է սպառնացել, եթե Հայաստանում որոշեն ռևանշի գնալ։

— Եթե նրանք հայտարարություններից անցնեն գործնական քայլերի՝ նրանք միանգամից կոչնչացվեն։ Ոչ ոք նրանց չի կարող պաշտպանել։ Թող ոչ ոքի վրա հույս չդնեն,- հայտարարել է Ալիևը` պետական AzTV հեռուստաալիքին։

— Նրանց համար դա ինքնասպանություն է,- հավելել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ամբողջական տեսքի է բերում ինքնիշխան Հայաստանի իշխանությունների վրա իր ազդեցության հակվածությունը և նաև այն իրողությունը, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները Ալիևի քաղաքական դաշտի խաղացողներն են։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն