Սիրիայում հաստատել են նախագահի թեկնածուներին

Մայիսի 10-ին Սիրիայի Սահմանադրական բարձրագույն դատարանը հաստատել է նախագահի երեք թեկնածուների։ Այդ մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի ներկայացուցիչ Մուհամմադ Ջիհադ ալ Լախխամը։ Նրա խոսքով՝ բողոքարկումները չեղարկվել են։ Դատարանը որոշել է միաձայն հաստատել նախագահական ընտրություններում թեկնածուների նախնական հայտարարությունները։ Պետության ղեկավարի համար կպայքարեն գործող նախագահ Բաշար Ասադը, նախկին պետնախարար Աբդալլա Սալլյում Աբդալլան և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրաին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն