«Ամբոխի կառավարում» թեմայով վարժանք Գերմանիայում. ՀՀ ՊՆ

Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի՝ «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին:
Խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն