ԱՄՆ-ի ռազմանավերը նախազգուշական կրակոցներ են ուղղել Իրանի նավերի ուղղությամբ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմանավը նախազգուշական կրակոցներ է ուղղել Իրանի նավերի ուղղությամբ, որոնք իրեն մոտեցել էին 68 յարդ, այսինքն՝ 62 մետր հեռավորության վրա։ Այդ մասին տեղեկացնում է ABC News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Իսլամական հեղափոխության պահապաններ զորամիավորման երեք արագընթաց մոտորանավեր Պարսից ծոցի հյուսիսային մասում մոտեցել են ԱՄՆ-ի պարեկային՝ USS Firebolt նավին և առափնյա պաշտպանության մոտորանավին։

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ բախման հնարավորությունը մեծ էր և հեռավորությունը միջազգային կանոններին չէր համապատասխանում, որոնք կարգավորում են ծովային գործողությունները։

Հարկ է հիշել, որ ամերիկյան նավերը Պարսից ծոցում մերձափնյա պաշտպանության գործողություններ են իրականացնում 2003թ-ից։ Իրանական արագընթաց մոտորանավերի մոտ հեռավորությունը ԱՄՆ-ի ռազմանավերից սադրիչ է որակվում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն