Ռուսաստանը և Թուրքիան նորից մերձենում են

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում մերձեցման միտում կա՝ կապված ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ։ Այդ մասին կանխագուշակել է թուրքական՝ Վաթան կուսակցության ներկայացուցիչ Դոգու Փերինչեքը։

-Թուրքիայի, Ռուսաստանի, Ասիայի դեմ Բայդենի հայտարարություններից հետո Ռուսաստանը և Թուրքիան միանշանակ կմերձենան,- հայտարարել է թուրք քաղաքական գործիչը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի նախագահի այսօրինակ դիրքորոշումը հերթական անգամ հաստատում է Էրդողանի վարչակազմի տապալման ցանկությունը։ Դոգու Փերինչեքը ընդգծել է, որ հետագայում ևս Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի և Չինաստանի դեմ։

Ավելի վաղ՝ թուրք քաղաքական գործիչը կոչ է արել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաօդային հենակայանից արտաքսել ամերիկացի զինվորականությանը։

Իսկ ի պատասխան Բայդենի ցեղասպանության ճանաչման՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլին հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահի այս ձևակերպումը ամբողջությամբ պոպուլիզմի դրսևորում է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն