Զոհ սահմանին։ Ինչու՞ է ՊՆ-ն դատապարտում այլ ոչ թե ուժ կիրառում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Ավելի վաղ` օգոստոսի 10-ին, ՀՀ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «Ստեղծված իրավիճակում մենք մեզ իրավունք ենք վերապահում ուժ կիրառել»։
Ինչպես համոզվում ենք, թշնամին շարունակում է իր ագրեսիվ վարքը, իսկ ՀՀ ՊՆ-ն միայն ակտիվորեն ու անխոնջ կերպով դատապարտում է։
ԲԱ Ե՞ՐԲ ԵՆՔ ՍԿՍԵԼՈՒ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ, ՊԱՐՈՆԱՅՔ ՍՊԱՆԵՐ։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն