Օգոստոսի 23-ին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«ԱՄՆ Պետքարտուղարությունը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանն ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու ուղղությամբ։ Ուկրաինայում ռուսական հարվածները շարունակական սպառնալիք են խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար:
ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին այժմ լքել Ուկրաինան՝ օգտագործելով մասնավոր ցամաքային տրանսպորտային միջոցները, եթե դա անվտանգ է»: