ԱՄՆ-ն սպառնացել է Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներով՝ ռուսական զենք գնելու համար

С-400

С-400ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, Թուրքիային սպառնացել է նոր միակողմ պատժամիջոցներ՝ Ռուսաստանից զենք և տեխնիկա գնելու համար։ Այդ մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ Նուլանդը հայտարարել է․ -Մենք շարունակում ենք առարկել Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնմանը և տեղակայմանը։ Եվ պարզ հասկանալ  տվեցին, որ Ռուսաստանից զենքի ցանկացած նոր մեծ գնումներ կբերի  լրացուցիչ պատժամիջոցներ՝ ամերիկյան օրենսդրության շրջանակներում (CAATSA…)։F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը (Վաշինգտոնի կողմից Անկարային) և համատեղ արտադրությունը (Թուրքիայի հետ հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչ) կշարունակեն մնալ կասեցված ։Մենք շարունակում ենք նրանց առաջարկել այս իրավիճակից դուրս գալու տարբեր ուղիներ, ներառյալ մեր վերջին գագաթնաժողովում, մենք կշարունակենք այդ առաջարկները։ EADaily- ն հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ դաշնակից Թուրքիան ձեռք է բերել ռուսական С-400 համակարգեր: Այս գործողությունը, մինչ այժմ, խիստ քննադատության է ենթարկվում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի այլ անդամների կողմից: Նույնիսկ թուրքական ընդդիմությունը աջակցում է Էրդողանին ռուսական С-400 հրթիռների ձեռքբերման և կիրառման հարցում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն