Անկարան ոչնչով դեմ չէ «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությանը

Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստ է համագործակցել հերթական ահաբեկչական կազմակերպության հետ։ Նա հայտարարեց, որ Անկարան  դեմ չէ «Թալիբանի» գաղափարախոսությանը:

Նրա խոսքով`  թուրքական կառավարությունը կարող է բանակցություններ վարել «Թալիբան» խմբավորումների հետ` Աֆղանստանում թուրքական զինված ուժերի տեղաբաշխման համար ՝ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցում:

Cumhuriyet թերթի համաձայն՝ Էրդողանը հայտարարել է․ «Թալիբանը պետք է հնարավորություն ունենա բանակցելու Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան հակասական հարցեր չունի նրանց դավանանքի հանդեպ»: Ավելի վաղ՝ «Թալիբան» շարժումը հայտարարել էր, որ իրենք Թուրքիային կդիտարկեն որպես զավթիչ երկիր և պատրաստ կլինեն կռվելու նրա դեմ, եթե Թուրքիան իր զորքերը դուրս չբերի Աֆղանստանից: Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժումը  Ռուսաստանի  Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպություն է:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն