ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։ Հանդիպումը նախատեսված է փետրվարի 20-ին։

«Բայդենը շարունակում է հետևել Ուկրաինայում տիրող իրավիճակին և նրա ազգային անվտանգության թիմը պարբերաբար զեկուցում է նրան զարգացումների մասին։ Նրանք կարծում են, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ներխուժում սկսել Ուկրաինա»,- ասել է Փսակին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն