«Ամուսնալուծված» Մեծ Բրիտանիայի և «մերժված» Թուրքիայի նոր սիրավեպը

Սևծովյան տարածաշրջանում Ղրիմի հետ միանալուց հետո Ռուսաստանի ամրակայումը մտահոգում է ՆԱՏՕ-ին։ Մեծ Բրիտանիան Թուրքիայի հետ այդ ուղղությամբ Ուկրաինայի միջոցով ֆինանսավորում է թերակղզու նոր սերտաճման՝ ինտեգրացիայի նախագիծը։ Անկարան աջակցում է Կիևյան հենահարթակը։ Այսպիսով՝ ի դեմս Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի՝ առաջանում է ոչ պաշտոնական եռակողմ դաշինք, և այն նպատակաուղղված է Ռուսաստանի և Սև ծովում նրա ազդեցության դեմ։ Հունական և կիպրոսյան առաջատար Greek City Times հրատարակությունը եկել է եզրակացության, որ Թուրքիան, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ջանում են իրենց սեփական անվտանգության կառույցը հիմնել այս տարածաշրջանում՝ իրենց պայմաններով։

Եռակողմ այս կազմավորումն աստիճանաբար է ձևավորվել։ Նախապես առանցքում հայտնվել են Լոնդոնը և Անկարան։ Եվ ըստ որում՝ Լոնդոնը Brexit-պատճառով, իսկ Անկարան՝ երկրի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանի հանդեպ ծավալված քննադատությամբ։ Միացյալ Թագավորության և Եվրամիության ամուսնալուծությունից հետո` Թուրքիան չեզոք էր Լոնդոնի հանդեպ։ Այս գործընթացը տևեց մեկ տարի։ Այդուհետ՝ Էրդողանը հաստատեց, որ Միացյալ Թագավորությունը Թուրքիայի թանկագին և հուսալի գործընկերն է։ Փաստորեն՝ Թուրքիան շարունակում է արդյունավետ և բազմակողմ համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ՝ Brexit-ից հետո։

Անկարայում երախտապարտ են, որ Մեծ Բրիտանիան միշտ կողմ է արևմտյան կառույցներին Թուրքիայի սերտաճմանը՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի մյուս անդամների, որոնք քննադատում են Էրդողանի քաղաքականությունը։ Անցյալ ամռանը վեցնյակի արտաքին քաղաքական գերտեսչության խումբը ղեկավարում էր Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ռիչարդ Մուրը, ով Անկարայում սկսել էր աշխատել 2014 թվականից։ Քանի որ նա գերազանց տիրապետում է թուրքերենին՝ արագ ճանաչվեց Թուրքիայի դիվանագիտական միջավայրում և նույնիսկ համարվեց Էրդողանի մտերիմ ընկերը։ Երկու տարի անց թուրք զինվորականությունը փորձեց ռազմական հեղաշրջում իրականացնել, սակայն ապստամբությունը ճնշվեց, երկրում հանրաքվե անցկացվեց սահմանադրական փոփոխության հարցի շուրջ։ Էրդողանի գաղափարին աջակցեց ընտրողների կեսից քիչ ավելին, և Թուրքիան դարձավ նախագահական երկիր։ Էրդողանի լիազորություններն ընդլայնվեցին։

Եվրամիությունը դատապարտեց Թուրքիայի ապստամբներին, սակայն իշխանություններին չաջակցեց։

-Այն պետությունը, որը հոգ է տանում ապստամբներին ավելի քան երկրի ժողովրդավարությանը՝ չի կարող լինել Անկարայի բարեկամ,- կշտամբել էր Էրդողանը։

Մեծ Բրիտանիան այլ կերպ հանդես եկավ։ Լոնդոնը ոչ միայն հանդիմանեց ապստամբներին, այլ Թուրքիա ուղարկեց իր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնին։ Սա պարծեցավ իր թուրքական ծագմամբ․ նրա հայրական կողմից նախապապը Ալի Քեմալն է՝ Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Թուրքիան երախտագիտություն դրսևորեց Լոնդոնի ուշադրության համար, ինչի համար պարտավոր են առաջին հերթին՝ Ռիչարդ Մուրին։ Թեև Ռիչարդ Մուրն իր դիվանագետ հոր հետ ապրել է Ռուսաստանում, և նրա առաջին հիշողությունները կապված են հենց Ռուսաստանի հետ, այդուհանդերձ՝ նա ոչ պարզ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Այդ մասին Մուրը գրել է իր թվիթերյան էջում։ Եվ նրան ոչինչ չի խանգարում Մոսկվային բավական կոշտ քննադատելու համար։ Վերջին հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, թե Ռուսաստանը անկում է ապրում թե՛ ժողովրդագրական և թ՛ե տնտեսության առումով։

2020թ դեկտեմբերին Լոնդոնը և Անկարան ազատ առևտրի շուրջ համաձայնագիր են կնքել, որն ուժի մեջ է արդեն 2021թ հունվարի 1-ից։ Եվրամիությունից դուրս գալուց հետո սա Մեծ Բրիտանիայի համար անհրաժեշտություն էր։ Brexit-ը վերապրելով՝ Մեծ Բրիտանիան սկսել է կերտել իր սեփական դաշինքների համակարգը, որտեղ Անկարային մեծ դեր են հատկացրել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն