Թե ինչպես «մեծ ութնյակը»` G8, դարձավ «մեծ յոթնյակ»

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները մայիսի 4-ին դիտարկում են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ փոխհարաբերությունների խնդիրը։ Նրանց արձանագրության մեջ մասնավորապես ասվում է․

-Արտգործնախարարները կդիտարկեն Ռուսաստանի շարունակական թշնամական գործունեությունը Ուկրաինայի հետ ունեցած սահմանում, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման հարցը և Բելառուսի իրադրությունը,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռահաբը։

Հանդիպմանը հյուրի կարգավիճակում են Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները, ինչպես նաև Հարավարևելյան երկրների՝ ACEAH միության գլխավոր քարտուղար Լիմ Ջոյք Հայը։

Բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ծանուցել է մեծ քաղաքականության բանավեճերի օրակարգը, մասնավորապես՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ սպառնալիքների հարցը։

-Օրակարգում ներառված են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, ինչպես նաև Մյանմայի ճգնաժամը, Եթովպիայում բռնությունները և շարունակական պատերազմը Սիրիայում,- նշել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ Մեծ ութնյակի կազմում ներառված էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Ուկրաինայում ճգնաժամի սկսման և քաղաքացիական պատերազմի պատճառով Մեծ ութնյակի երկրները հրաժարվեցին մասնակցել Սոչիի հերթական հանդիպման և առանց Ռուսաստանի՝ հավաքվեցին Բրյուսելում՝ կիրառելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ։

Ռուսաստանը պատասխանեց արդեն Մեծ յոթնյակի երկրներին՝ արգելք դնելով այդ երկրներից ներկրման վրա և վարեց ներկրմանը փոխարինող քաղաքականություն։

Հարկ է տեղեկացնել, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի միանալու Մեծ յոթնյակին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն