Անահիտ Ավանեսյանն ընկել է բժիշկների հետևից. սպասենք ազատումների

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ երկու օր առաջ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրամանը` կալանավորել պատվաստումների գործընթացին խանգարող բժիշկներին, ՀՀ առողջապահության նախարարն ընկալել է յուրովի և իր մոտ է հրավիրել այն բուժհիմնարկների տնօրեններին, որտեղ աշխատում են ստիպողական պատվաստումների դեմ պայքարող բժիշկները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ավանեսյանը նրանց հետ խոսել է գրեթե նույն ձայնով ինչ-որ իր հետ խոսել է Նիկոլ Փաշինյանը` բազմաթիվ տեսախցիկների առաջ։

Ավանեսյանը վիրավորվել էր Փաշինյանի հրամայական տոնայնությունից և որոշել էր իր վիրավորանքը թափել հիվանդանոցների տնօրենների գլխին։

Նախարարի տոնից ահ ու սարսափի մեջ ընկած տնօրեններն էլ սկսել են բռնաճնշումներ ու քաղաքական հետապնդում իրականացնել իրենց հիվանդանոցներում աշխատող բժիշկների վրա, սպառնացել ազատել աշխատանքից, եթե շարունակեն խոսել պատվաստումների մասին,- պատմեցին «Փաստարկի» աղբյուրներից երեքը։

Անահիտ Ավանեսյանը չի ցանկանում գիտակցել, որ հանրությունն իր ու իր ղեկավարած կառույցի հանդեպ վստահությունը կորցրել է միմիայն այն պատճառով, որ ամեն օր ակնհայտ սուտ ու կեղծիք են տարածում (օրինակ` առանց մաշկը ծակելու կամ մխոցը սեղմելու ներարկման տեսանյութերը ԱՆ ֆեյսբուքյան էջում):

Անահիտ Ավանեսյանն այս ամենի հետ մեկտեղ պետք է բոլորիս պատասխան տա, թե ինչու է դիակային դոնորից օրգանների փոխպատվաստման մասին հրաման արձակել ու դրա շուրջ ոչ մի հանրային քննարկում կամ իրազեկում չի կազմակերպել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն