Թուրքիայի նախագահական համալիրում նիստը վարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Անկարայում, Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, երեքշաբթի՝ հունիսի 6-ին, տեղի է ունենում նոր կազմով Թուրքիայի նախարարների կաբինետի առաջին նիստը։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալություն։
Քննարկման առաջնահերթ թեմաներից են՝ երկրի հետագա զարգացման ճանապարհային քարտեզի մշակումը, փետրվարյան երկրաշարժերի հետեւանքների վերացումը, տնտեսության բարելավմանն ուղղված քայլերը, ահաբեկչության դեմ պայքարը և ապահովումը, սահմանային անվտանգությունը։
Հունիսի 3-ին Թուրքիայի նախագահը հրապարակել էր նախարարների նոր կաբինետի կազմը, որը բաղկացած է 17 նախարարից։
Հատկանշական է, որ Թուրքիայում գործում են ընտանիքի և ազգային կրթության նախարարություններ։ Իսկ երիտասարդության և սպորտի նախարար է նշանակվել ամենևին ոչ երիտասարդ Օսման Բակը։
Թեև Էրդողանը հայտարարել էր , որ նոր կաբինետը կազմված է լինելու բացառապես երիտասարդ կադրերից, ներկայացված անձանց մեծամասնությունը երիտասարդ է կոչվել շատ վաղուց։
Ստորև ներկայացնում ենք կաբինետի ցանկը.
Թուրքիայի նոր փոխնախագահ է նշանակվել Ջեւդեթ Յըլմազը։
Արդարադատության նախարար՝ Յըլմազ Թունչ
Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար՝ Մահինուր Օզդեմիր Գյոքթաշ
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար՝ Վեդաթ Իշիխան
Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար՝ Մեհմեդ Օժասեքի
Արտաքին գործերի նախարար՝ Հաքան Ֆիդան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Ալփարսլան Բայրաքթար
Երիտասարդության և սպորտի նախարար՝ Օսման Աշկին Բակ
Գանձապետարանի և ֆինանսների նախարար՝ Մեհմեթ Շիմշեք
Ներքին գործերի նախարար՝ Ալի Երլիկայա
Ազգային կրթության նախարար` Յուսուֆ Թեքին
Ազգային պաշտպանության նախարար՝ Յաշար Գյուլեր
Առողջապահության նախարար` Ֆահրեթին Քոջա
Մշակույթի և զբոսաշրջության նախարար` Մեհմեդ Նուրի Էրսոյ
Արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար` Մեհմեթ Ֆաթիհ Քաջըր
Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար՝ Իբրահիմ Յումակլի
Առևտրի նախարար՝ Օմեր Բոլաթ
Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար՝ Աբդուլքադիր Ուրալօղլու