Աննա Հակոբյանը հայհոյել է ոտքի չկանգնած պատգամավորներին. ARMINSIDER

Իշխանություններն այսօր ջանք չէին խնայել, որպեսզի ցույց տային, թե իբր Փաշինյանը շարունակում է հանրային աջակցություն վայելել: Ազգային Ժողովում շքեղ շոու էր կազմակերպվել` այս նպատակի համար: Հանրության մտածող մասի համար եղկելի էր իմքայլականների ոտքի վրա ծափերով Փաշինյանին ողջունելու տեսարանը:

ARMINSIDER տելեգրամյան ալիքի կառավարական աղբյուրները տեղեկացնում են, որ բեմադրության հեղինակը եղել է Աննա Հակոբյանը:

Նա մեկ օր առաջ հավաքել է իմքայլականներին և հրահանգավորել, թե ինչ պետք անեն: Իշխող թիմի ներկայացուցիչներից մեկն անգամ ասաց, որ Աննա Հակոբյանը հետևել է նիստին և երբ տեսել է, որ ուշացնում են ոտքի վրա ծափահարելու գործողությունը, նամակներ է գրել պատգամավորներին: Ոտքի չկանգնած պատգամավորներին Աննա Հակոբյանը հայհոյել է և խոստացել, որ նրանք չեն լինի իշխանության ցուցակում, իսկ մանդատը կորցնելուց հետո կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն